Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այս ամենը, ոչ այլ ինչ է, քան պաշտոնատար անձանց կողմից իրականացվող հանցավոր անգործություն:
     Առանց որևէ պատճառի, առանց որևէ վարչական ակտի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ի դեմս պաշտոնատար և պատասխանատու անձանց) հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց, որը վկայում է այն մասին, որ վերջիններս հրաժարվում են դատական ակտը կատարելուց, ինչպես նաև դրսևորում են այնպիսի արարք, որը պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա»: