Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին լուրերին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։
Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝
անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երևանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին։ Ծառայում եմ մայրաքաղաք Երևանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից»։