06:29
«Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել». Վահագն Չախալյան

«Կամք» հ/կ հիմնադիր, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում, թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը, և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:

Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը: Ժողովուրդ ջան, այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում, Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու…»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս