Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Խոսրովյանը գրում է. «Պարոն քաղաքապետ, կարդացեք 7-րդ դասարանի ֆիզիկայի գիրքը և իմացեք հետևյալը, մարդիկ լսում են Ձեզ։
Մեխանիզմի ՕԳԳ-ն գտնելու համար օգտակար աշխատանքը պետք է բաժանել այն աշխատանքին, որը ծախսվել է տվյալ տեխնիկական սարքն օգտագործելու ժամանակ.
ՕԳԳ=(Aօգ)/Aլր
Օգտակար գործողության գործակիցը հաճախ արտահայտում են տոկոսներով և նշանակում հունական η (կարդացվում է էտա) տառով.
η=(Aօգ)/Aլր⋅100
Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ -ն միշտ փոքր է 1 -ից (կամ 100 %-ից)»։