Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, լրագրողներ,

Կան մարդիկ, ովքեր փորձում են ինձ վրա ճնշում գործադրել, ես էլ փորձում եմ ծիծաղս մի կերպ զսպել։

 

Եվ այսպես …

Երեկ Հյուսիսային պողոտայում սադրիչ գործողություններ իրականացնող մարդը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էր։ Նրա հետ ստորագրահավաքին խոչընդոտող փարթամ տղամարդկանցից մեկը բացահայտեց ինքն իրեն (կցում եմ ստորև)։

Այս մարդկանց գործողություններից կարելի է հետևություն անել, որ նրանք կողմ են չարաբաստիկ ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը և պղծությունների օրինականացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Այս մարդիկ չեն գիտակցում, որ մեր ազգի պաշտպանության համար պայքարի ելած քաղաքացիները, ովքեր պայքարում են ոչ թե ընդդեմ անձանց այլ հանուն հայրենիքի, և պայքարում են` տապալելու պղծությունների ջատագով ու սիրահար կլանը, չունեն վախ, չեն կռանում ճնշումների տակ, չեն ընկրկում իրենց պայքարից։

Հ.Գ. Կրակի հետ մի խաղացեք, կթեժանա։

Հ.Հ.Գ. Հորդորում եմ զերծ մնալ օտարների պատվերը կատարելուց և չծառայել դրսից փող ստացող ու մեր երկրի դեմ գործող այլապիղծներին»։