Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքներն ամփոփելով՝ հայտարարում եմ, որ Արցախի բոլոր համայնքներից (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը: Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց:
Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները:
Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»: