Ոնց եք ասու՞մ, նախորդ ռեժի՞մ, ճչացող անարդարություննե՞ր, ընդդիմության անխնա հետապնդումնե՞ր, այլակարծների հանդեպ ճնշումնե՞ր, աշխատանքից համատարած հեռացումնե՞ր Լուրջ ե՞ք ասում , տղե՛րք. Ու դու՞ք եք խոսում էդ երևույթների մասին: Էդ որ ֆեյսբուքյան հավանումների , մեկնաբանությունների ու գրառումների համար մարդկանց նախազգուշացումներ եք տալիս ու չենթարկվողներին՝ հեռացնում. Ճնշումնե՞ր, չէ, չենք լսել. Էդ որ հաստատություններ եք լուծարում, որպեսզի ձեզ համար ոչ բարենպաստ մարդկանցից ազատվեք ու նոր ստեղծված անհասկանալի , նույն գործառույթներն ավելի մեծաքանակ աշխատակազմով ու էլ ավելի բարձր աշխատավարձով իրականացնող ձեր թիմակիցներին լցնեք՝ անգրագետ, գործից ոչինչ չհասկացող, ոլորտին բացարձակապես չտիրապետող թրաշամանուկային հերթական զանգվածը, ( հիշեցնեմ լևոնականների հայտնի թեզը՝ պոլի փեդ լինի, մերը լինի) . Ճչացող անարդարություննե՞ր, չէ, էլի չենք լսել: Շարքը շատ է երկար, կարիք էլ չկա էդքանը թվարկելու, դուք էդ գործիքներին լավ եք տիրապետում, այլախոհ պետական ծառայողների սևցուցակները վկա: Փաստե՞ր, ինչքան ուզեք: Էսքանից հետո լռեք, (չեմ ասում աշխատեք, քանի որ չեք կարողանում, չի ստացվում ձեր գորշ զանգվածը օգտագործել ու վնասից բացի մի օգուտ բերել երկրին) : «նախկին» և «ռեժիմ» բառերը արտաբերելուց առաջ էլ մի պահ խորը շունչ քաշեք՝ պատկերացնելով ձեր մշուշոտ ու ոչ խոստումնալից ապագան ու լուռ շարունակեք ձեր անգործությունը:
Հ.Գ. երբ լրբերը՝ սրբեր են դառնում:
Հ.Գ.Գ. Քաղաքական ուժը պետք է արմատներ ունենա: