«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանի «քաղաքացու» հետ դեռ ծաղիկներ են ի համեմատություն նրա հետ, թե ինչ է լինելու Ամուլսարի հանքի վերագործարկման ժամանակ բնապահպան «քաղաքացու» հետ:

Ամեն ինչ դեռ առջևում է, իսկ «հպարտ քաղաքացին», «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովուրդն» ու «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են . . .»