Բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Այս մասին տեղեկանում ենք Գնահատման թեստավորման կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:

«Թափուր տեղեր ունեցող բուհում դիմորդները պետք է լրացնեն նոր դիմում-հայտ:
Բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ: