ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պահին Սևանում ենք և Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:
Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է, և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է»: