Երեւանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր ազատմանը.
«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ուսանողներ եւ համալսարանականներ
Շուրջ 10 տարի պատիվ եմ ունեցել աշխատել ԵՊՀ-ում՝ որպես պրոռեկտոր, իսկ վերջին շրջանում ԵՊՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ աշխատանքից: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ, համագործակցել եւ աջակցել: Հատկապես կցանկանայի շեշտել այս տարիների ընթացքում ինձ հետ անմիջականորեն աշխատող ստորաբաժանումների աշխատակիցների եւ ուսանողական կառույցներում ընդգրկված մի քանի հազար ուսանողների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Համատեղ եւ մեծապես ձեր ջանքերով մենք կարողացել ենք իրագործել բազմաթիվ ծրագրեր եւ նախաձեռնություններ: Համալսարանը մեզ համար Մայր կրթօջախ է. միջավայր, որտեղ կայացել ենք, ձեռք ենք բերել ընկերներ: Ամեն դեպքում միշտ կլինեմ համալսարանի կողքին ու կփորձեմ հնարավորությունների սահմանում նպաստել նրա զարգացմանը: