Ինչպես է արձագանքում Դուշման Վարդանի մայրը, երբ իմանում է, որ որդին ոչ թե Հունգարիայում է ծառայում, այլ գտնվում է Աֆղանական պատերազմի թեժ վայրերում. Նամակագրություն
… Գետը կողքներիս է: Ամբողջ օրը լողանում ենք,, չնայած շատ փոքր է, բայց լողանում ենք: Հիմա մայրս, կմտածի, չխեղդվի տղաս: Ուզեմ էլ, չեմ խեղդվի: Ամենախոր տեղւ մինչև ականջներս է հասնում:
Հա, հարցնում էիր, թե ինչ է գետի անունը: Տեղացիներից ում հարցնում եմ, չգիտեն: Համ էլ ինչ կարևոր է: Դե գետ է էլի, իր համար, կամաց-կամաց հոսում է, անունն ի՞նչ կարևոր է:
Մեկ տարի անց, մի օր, շատ պատահական, մայրը փողոցում հանդիպում է Վարդանի ընկերոջ մորը: Զրուցում են: Մայրը ցույց է տալիս, որդու Աֆղվանստանից նոր ստացած նամակը: Վարդանի մայրը նամակը ձեռքը վերցնելով, տեղում շվարում է: Նույն դաշտային փոստն է: Նոր միայն գլխի է ընկնում: Շփոթված ու այլայլված տուն է գալիս, թուղթ ու գրիչը վերցնում, ու տղայից ոչ պակաս հայրենասեր մայրը գրում է որդու հետևյալի մասին:
-Ես քեզ իմ ճակատագրից հեռացրել եմ, Տվել Աստծուն: Եթե դու կարծում ես, որ ես այն թույլ մայրերից եմ, կամ Աֆղանստանում ծառայած մյուս տղաների մայրերից լավն եմ, չարաչար սխալվում ես: Ես էլ նման մայրերի հետ միասին սպասում եմ Աֆղանստանի պատերազմից վերադարձող որդուս:
Ինչպես և սպասվում էր, Դուշմանի պատասխանը շատ չի ուշանում: Մեկ ամսից մորը գրում է հետևյալը.
-Աֆղանական մարտական ողջույններ իմ հայ ժողովրդին, բոլորին, բոլորին, բոլորին: Անգամ նրանց, ովքեր ինձանից ողջույն չեն սպասում: Մեկ ամիս է, արդեն ինչ չեմ սափրվել: Այնպիսի մորուք է եկել, ոնց որ Ձորի Միրոն լինեմ: Իմ կողմից բարևեք հարևաններին, ուսուցիչներին: Հա, մյուսներին էլ, պետք չէ թաքցնել, որ Աֆղանստանում եմ ծառայում:
Ու որքա՜ն է աղոթել մայրը առ Աստված, սպասելով Աֆղանական օտար ճամփաներից որդու տուն դարձին: