Ռուս հաղորդավարուհի և մոդել Վիկտորիա Բոնյան կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի և Իրինա Շեյքի հարաբերությունների մասին կարծիքով, որոնք ավարտվել են 2015 թվականին:
«Հիմա կանայք պատրաստ են ամեն ինչի: Մոդել Իրինա Շեյքը և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հինգ տարվա պայմանագիր ունեին: Հետո այն ավարտվեց, և նրանք բաժանվեցին: Սպորտսմենի նոր ընկերուհին, որքան ես գիտեմ, նույնպիսի պայմանագիր ունի:
Բայց ես չէի ցանկանա այդպիսի ճակատագիր ունենալ: Ուզում եմ լիարժեք ընտանիք և իրական ամուսին»,- Բոնյայի խոսքերն է մեջբերում Teleprogramma-ն:
Շեյքը և Ռոնալդուն հանդիպել են 2010-15 թվականներին: