22:08
«Արժե քննության առնել որոշակի վայրերում դանդաղ երթևեկության համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան քաղաքում խցանումների հիմնական պատճառներից մեկն էլ որոշակի վայրերում ԱԿՆՀԱՅՏ դանդաղ երթևեկությունն է: Մարդը մտել է երթևեկության երրորդ գոտի և հավեսով, մինչև 20 կամ 30 արագությամբ, գնում է… Բազմիցս նշել եմ, որ մենք չունենք երթևեկության կուլտուրա, մեր վարորդներից շատերը չեն տիրապետում երթևեկության կանոններին, ինչն իր բացասական հետևանքն է ունենում ընդհանուր երթևեկության վրա… Կարծում եմ, որ արժե քննության առնել որոշակի վայրերում ԱԿՆՀԱՅՏ դանդաղ երթևեկության համար վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը…»։

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս