07:19
«Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի…». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13- է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։ Նշվում է, որ դինաստիան շարունակվելու համար այդ բարի մարդն իր հոր՝ Հենրիխ 3-ի բաստարդներից (ապորինի բազմաթիվ զավակներից) մեկն է եղել։ Լյուդովիկոսից հետո է Ֆրանսիայի իրական զարթոնքն ու հզորությունը սկսվել։ Նրա միակ ներդրումն այն է եղել, որ ընտրել է կառավարիչների լավ թիմ ու երկրի կառավարման գործում նրանց չի խանգարել։

 

Ինչո՞ւ եմ սա գրում։ Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել։ Այսինքը, քիթն ամեն տեղ չմտցնել։ Կարճ ասած՝ գրագետ մենեջմենթ»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս