Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան նույն օրում երկու բողոքի նոտա է հղել հայկական հարցով:

 

Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ապրիլի 24-ի մասին հռչակագիրը` 1915 թվականի ցեղասպանությունը որպես ազգային հիշատակի օր ընդունելու մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 11-ի գրավոր հայտարարության մեջ զգուշացրել է , որ Ֆրանսիայի որոշումը անխուսափելիորեն կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին:
«Ֆրանսիան և աշխարհը բոլոր թուրքերն ու մահմեդականները չեն մոռանա այդ անհարգալից վերաբերմունքը հայերի կոտորածներից սպանած ավելի քան 500 հազար Օսմանյան քաղաքացիների հիշատակի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է, որ «Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ապրիլի 24-ի հայտարարությունը որպես, այսպես կոչված, ցեղասպանության հիշատակման օրը, բացահայտ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումների»:
«Մակրոոնը պոպուլիստական հռետորաբանություն է անում, փորձելով կատարել նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին տրված խոստումները»,- գրել է Չավուշօղլուն ապրիլի 11-ին թվիթերում:
Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 11-ին նաև խստորեն դատապարտել է Իտալիայի խորհրդարանի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելումասին որոշումը:
«Իտալիայի Ներկայացուցիչների պալատի միջնորդությունը 2019 թվականի ապրիլի 10-ն հայերի պահանջով ապրիլի 24-ը ցեղասպանություն ճանաչելու մասին, օգտագործվում է ներքին քաղաքական շահի համար և իրականության հետ ոչ մի աղերս չունի: Մենք խստորեն դատապարտում ենք այս քայլը»,- ասվում է հաղորդագրության մեջ: