Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վազգենին ցիտող Նիկոլը պետք ա հիշի, որ նույն Վազգենը բացի այն, որ ասել ա 21-րդ դարը պետք ա հայերինս լինի նաև ասել ա, որ չի կարելի փողոցով իշխանություն բռնազավթել․․․

Նիկոլենք պետք ա հիշեն, որ նույն Վազգենն Արցախի հարցում պարտվողական դիրքորոշման համար իշխանությունից հեռացրել ա իրենց քաղաքական հորը՝ Լևոնին, իսկ իրեն Վազգենի նվիրյալ ներկայացնող Սասունը հանուն պաշտոնի գնացել կանգնել էր Վազգենի կողմից հեռացված Լևոնի կողքը․․․

Կարճ ասած՝ Նիկոլենք Վազգենի անունից խոսելու բարոյական իրավունք չունեն և Նիկոլենք իրականում Վազգենի տեսակը չեն և եթե ուզում ենք Վազգենի ասած 21-րդ դարը մերը լինի, ապա քաղաքական դաշտից պետք ա հեռացնենք դեմագոգ, պոպուլիստ, արկածախնդիր նիկոլներին, սասուններին և․․․

Վազգենը պետական մտածողությամբ տղա էր ու իրա գործը ես ու իմ նման տղերքն են շարունակելու , դուք Վազգենի անունը տալու բարոյական իրավունք չունեք, հանգիստ նստեք տեղներդ․․․»: