20:03
«Ոչ թե պետք է ԱԱԾ-ով վախեցնել սրան-նրան, այլ պետք է կոնկրետ գործողություններ իրականացնել». Արթուր Հայրապետյան

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն գնով փորձում է ազդել մեր ներքին քաղաքական գործերին։ Շատ պարզ է, որովհետեւ հիմա հասկանում է, որ փոքր-ինչ թուլացել է մեր կողմից` ամեն վայրկյան «ատչոտ» տալը, բայց «թուլանալն» էլ քիչ է, շատ քիչ։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը նաև փորձում է քայլել մեր արդարադատության վրայով, քիթը խոթելով` հետևելով արյունարբու քոչարյան ռոբի դատական պրոցեսների ընթացքին։

 

Եթե հանկարծ ռոբի խափանման միջոցը փոխվի, ակնհայտ է, որ Ռուսաստանը կոնկրետ միջամտել է։ Ավելին` Ռուսաստանը, Հայաստանի արդարադատության վրա կոնկրետ քայլեր ձեռնարկելով ժամանակին հասել է իր ուզածին, այսօր պետք է բացառել Կրեմլի ազդեցության, և մեր անկախության հաշվին չպետք է թույլ տալ օտարին խառնվել…

Փոխարենը, ոչ թե պետք է ԱԱԾ -ով վախեցնել սրան-նրան, այլ պետք է կոնկրետ գործողություններ իրականացնել, որ Ռուսաստանը մեկընդմիշտ հասկանա, որ մեր ներքին գործերը մեր ներքին գործերն են և չպետք է «բարեկամություն-եբայրություն» անվան տակ, ամեն անգամ ճլոթի հասցնել, ու մեր ամեն քայլը առանց Ռուսաստանի որոշման` չիրագործել»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս