ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:
Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»:
Հիշեցնենք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի դեմ, ասել է. «Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է` ով ում ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Անձի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է դատախազին և ոչ վարչապետին»։