• 1993 թ․ այս օրը՝ մարտի 29-ին, օրը՝ երկուշաբթի, Քյալբաջարի ազատագրման ռազմագործողության կենտրոնական՝ մայրուղու ուղղության մարտիկները Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ 2-3 ժամ տևած կատաղի մարտից հետո ազատագրեցին նախկին Մարդակերտի և Քյալբաջարի շրջանների միջև գտնվող Չարեքտար բնակավայրը։ Եվս երեք օր անց՝ ապրիլի 1-ին, Քյալբաջար-Կիրովաբադ խաչմերուկում այս նկարի մարդը՝ Աբրիկ Հայրապետյանը (Մուշկապատեցի Աբո), Ավոյի հրամանով թշնամուն իր իսկ լեզվով հայտարարեց, որ «Հայաստանի զորքերը (!) մտել են Քյալբաջարի շրջան և Լաչինի հյուսիսային գյուղեր» (վիդեոն՝ այստեղ)։
• Արցախի հանրային հեռուստատեսությունի եթերում իմ վարմամբ հեռարձակվող «Օրակարգ» կլոր սեղանի ձևաչափով բազմաձայն քննարկումների այսօրվա թողարկումը նվիրված է Քյալբաջարի ազատագրման 26-ամյակին։ Արցախաբնակ ընկերներիս խորհուրդ եմ տալիս ժամը 20:20 անպայման դիտել, իսկ մյուսների համար թողարկումից հետո կապահովեմ հղումը։