14:29
«Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է աշխատում մարդ, որը կյանքում չի աշխատել, նայեք Նիկոլի շաբաթօրյակի վիդեոն»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է աշխատում մարդ, որը կյանքում չի աշխատել, նայեք Նիկոլի շաբաթօրյակի վիդեոն։

 

Նախ՝ ո՞րն է իմաստը շինհրապարակից բիչոկներ հավաքելու։ Շինհրապարակ, գրողը տանի, դեռ 50 անգամ այնտեղ ինչ-որ բաներ են լցվելու-թափվեն։

Երկրորդը՝ եթե այնուամենայնիվ շինհրապարակ ես մաքրում, ավելի հեշտ է 1 րոպեում ավլել, ոչ թե բազմաթիվ լրագրողների տեսախցիկների առջև հանդիսավոր կերպով բիչոկները հատ-հատ գցել պատգամավորի պահած պարկի մեջ։

Երրորդը՝ 20 հոգի՝ լրագրողներից սկսած, թիկնապահներով վերջացրած լռված են Նիկոլի շուրջ, մինչև մեր Քաջ Նազարը «աղբի դեմ է պայքարում»։

Չորրորդը՝ հիշեցնեմ Նիկոլի բացատրությունը, թե ինչի է պետք աղբը հեռացնել․ թե բա Հայաստանում աչք ծակող ամենամեծ պրոբլեմը աղբն է։ Ուրեմն էս շինարարական հարթակը աչք չի ծակում, իսկ հարթակի կողքը մի քանի բիչոկը աչք ծակում են։

Ավելի դեբիլ և անարդյունավետ աշխատանք դժվար է պատկերացնել։

Հետո էլ կասի, թե Արցախի բանակցային գործընթացից գլուխ հանել դեռ չի հասցրել»։

Եւ այս ամենը՝ հարկատուների հաշվին»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս