Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Զելանդիայում այսօր երկու մզկիթներում 4 տեղացիներ կատարել են հարձակում իսլամ հավատացիալների վրա, 50-ից ավել զոհեր: Փամփուշտատուփերի վրա իսլամաքրիստոնեական հակամարտության պատմական դրվագների և անձանց անուններ են՝ Ակրայի ճակատամարտ, Վիեննայի ճակատամարտ, Կոսովոյի ճակատամարտում թուրք Մուրադ սուլթանին սպանող սերբ` Միլոշ Օբելիչի անունը, Սարիղամիշի ճակատամարտ՝ հայերեն, ինչպես նաև բացարձակ նացիոնալիստ անձանց անուններ: Ահա թե ինչ է նշանակում, երբ կիսագրագետ անձը հրազեն է վերցնում ու սկսում արդարություն հաստատել»: