10:59
«Պաշտոնական Բաքուն չմարսեց Վանեցյանի հայտարարությունը». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:

ԱԳՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանն այս հարցով դիմելու է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների:

 

Վանեցյանը Արցախ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ «ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Սա արդեն նման ոճով երկրորդ հայտարարությունն է՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո, երբ ադրբեջանական կողմի նյարդերը տեղի են տալիս»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս