Ինչպես կասեր դասականը. «սթափվի՛ր Արթուր Գևորգյան, սթափվիիիի՛ր»
Արթուր Գևորգյանի շուրջ, դեռևս ՀՖԲ նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից ի վեր կրքերը չեն հանդարտվում, իսկ պատճառը այն էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները դեռևս ամռանը անց էին կացվել մի շարք խախտումներով, ինչի մասին նաև բարձրաձայն էլ էր ԱԻԲԱ-ն և պահանջել անցկացնել նոր ընտրություններ:
Իսկ արդեն այսօր Հայսատանի ազգային օլիմպիական կոմիտեն գործկոմի նիստ էր հրավիրել, որի ընթացքում միաձայն որոշում կայացվեց սառեցնել՝ ՀՖԲ անդամակցությունը ՀԱՕԿ-ին:Այս որոշումը հետևանք էր, այն բանի, որ Արթուր Գևորգյանը մի շարք ակնառու խախտումներով զավթելով ֆեդերացիայի նախագահի աթոռը, այս ողջ ընթացքում չսպասելով նոր ընտրությունների անցկացմանը, շարունակում էր հայրենական բռնցքամարտի ոլորտում իրականացնել անօրինական գործողություններ՝ ծառայեցնելով սեփական գրպանի պարունակության ավելացմանը:
Այս անգամ, Ա.Գևորգյանը հերիք չի կազմակերպում է Հայաստանի երիտասարդների առաջնության մրցաշար,դեռ մի բան էլ արգելում է պետական միջոցներով անցկացվող առաջնությանը մասնակցություն ունենալ «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» սաներին:
Ըստ երևույթին Գևորգյանը չի ցանկանում հաշտվել իրողության հետ և աչք փակելով այդ ամենի վրա, չգիտակցելով երևույթի լրջության աստիճանը շարունակում է իր տրամաբանության սահմանները հատող անօրեն գործողությունների շարանը:
Այսքանից հետո, թերևս խնդրի հանգուցալուծումը պարզից էլ պարզ է, որ պետք է լիներ կասեցումը, թեպետ կարծում եմ ինչպես նշում էին նաև գործկոմի անդամները որոշումն ինչ-որ տեղ կարելի է ուշացած համարել, քանզի Արթուր Գևորգյանի սեփական ամբիցիաների պատճառով այսօր վտանգված է հայկական բռնցքամարտը: Բռնցքամարտիկներին սարքել տվյալ դեպքում աթոռակռվի առարկա, զոհասեղանին դնելով նրանց տարիների աշխատանքը դուրս է տրամաբանության և բարոյականության սահմաններից:
Ինչևէ, այսօրվա կայացած ՀԱՕԿ գործկոմի նիստում, որոշվեց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կձեռնարկի միջոցառումներ, որպեսզի մինչ խնդրի հանգուցալուծումը չխաթարվի ուսումնամարզչական գործընթացները:
Հ.Գ. Ա. Գևորգյանը պետք է հեռանա պաշտոնից, դադարեցնի աթոռակռվի պրոցեսը, վեևջապես արթնանա իր այս խորը քնից, սթափվի, մի կողմ դնի երևակայական մեծամտությունը, և պարզապես գիտակցի, որ շուտով մեկ տարի կլինի, ինչ իր անձնական խնդիրների պատճառով վտանգել է բազմաթիվ բռնցքամարտիկների մարզական կարիերան:
Ինչպես կասեր վերջինիս աները. «Սթափվի՛ր, գժուկ, սթափվիիիիիիի՛ր»: