Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում կիսվել է մեկ տարի առաջվա հիշողություններով՝ արձանագրելով, որ մեկ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել:
«ՀՀԿ վարչական լծակների և ուռճացված հաստիքացուցակների մասին էի խոսում այս տեսանյութում մեկ տարի առաջ։ Ավագանու նոր գումարումից որոշ ժամանակ անց արձանագրում եմ, որ սայլը տեղից շարժվել է, բայց այն դեռ սայլ է․․․ դանդաղաշարժ»,-գրել է Խաժակյանը: