Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կիսվել է տպավորություններով:
«Պետքարաններում խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել: Գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային, նորմալ վիճակ ստեղծվի»,-ասաց Արշակյանը: