Մահացած երիտասարդի հարազատ ներկայացողը պետք է զրպարտության համար պատասխանատվության ենթարկվի և հրապարակային ներողություն խնդրի Ծառուկյան ընտանիքից

Աբովյանում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ, էլ ինչ անիրական վարկածների ասես, որ ականատես չեղանք, որոնք բնականաբար բամբասանքների ու փուչ խոսակցությունների մակարդակով էին տարածվում: Այդ վարկածներից մեկն էլ փորձում էին կապել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի անվան հետ, ինչը բնականաբար չստացվեց ու չստացվեց պարզ պատճառով, քանզի այդտեղ կար քաղաքական պատվեր՝ շահարկել Ծառուկյան ազգանունը, որը սակայն իր նպատակին չհասավ և այդ սուտ լուրերը արագ հօդս ցնդեցին: Բանից պարզվում է սակայն, որ միջադեպի ժամանակ մահացած երիտասարդներից մեկի՝ իր ներկայացմամբ հարազատը, ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ մեղադրում է Նվեր Ծառուկյանին: Ակնհայտ է, որ այդ քաղաքական մանիպուլացիոն օպերացիայի զոհ դարձած այդ աղջնակը, այն աստիճան է չափերն անցել, որ անգամ, ինչ-որ ուժերի հրահրմամբ, մահացած հարազատի, միգուցե եղբոր, ինչպես որոշ լրատվականներ էին ներկայացրել, անունն է շահարկում: 
Բնականաբար աղջիկը չտիրապետելով սեփական էմոցիաներին, մեղմ ասած զրպարտանք է տարածել, սակայն ստիպված եմ նրան հիշացնել, իր եղբայրների արարքներն ու թե ինչ են խոսում նրանց ու նրանց կողմից կատարված գործողությունների մասին հենց Աբովյանում: Յուրաքանչյուր աբովյանցի էլ կփաստի, որ շշի Մելոյի եղբոր որդիներն ի դեմս Հայկի և քրոջ որդին՝ Ռոմեն Հարությունյանը, բառի բուն իմաստով խուլիգան են, ովքեր ստեղծել են մի դաժան ոհմակ, որը աջ ու ձախ, առանց հարգանք պատիվ ու տարիք հաշվի առնելու, ուղղակի «բեսպրեդելին» հատուկ կերպով, ինչ ուզում անում են: Բազմաթիվ տուժածներ կան նրանց գործողություններից, անգամ մեկ ոստիկան, ում ներքոնշյալ երիտասարդները դաժանաբար ծեծել էին կնոջ աչքերի առաջ ու անպատիժ մնացել, էլ չեմ խոսում մի շարք միջադեպերի մասին, դանակահարությամբ ավարտված, որոնց անմիջականորեն մասնակցել են ոհմակի ներկայացուցիչները: Այս ամենի մասին «հիմարիկ» քույրիկը միգուցե տեղյակ չի, դրա համար էլ այսպես ասած ձայնը «տաք տեղից է գալիս» կամ էլ մեղավորն առաջինն է մեղադրում այլոց, որպեսզի իրեն չկասկածեն: Հասկանալի է, որ վիշտը կուրացրել է և երբեմն արվում են գործողություններ, որոնք իրավաչափ չեն, սակայն դա արդարացում չէ, քանի որ աղջկան ակնահայտորեն ուղղորդել են, հաշվի առնելով նրա գրառման տակ հավաքված ֆեյքերի բանակի հիվանդագին մեկնաբանությունները, անգամ այս դեպքում է ավելորդ մտնել վշտի մեջ գտնվողի վիճակի մեջ, քանզի դա արդեն դուրս է բոլոր տեսակի տրամաբանությունից:
Եվ իմիցայլոց, շատ տեղին ու ճիշտ կլինի, որպեսզի այդ աղջնակին, զրպարտանքի համար Ծառուկյան ընտանիքը դատի տա, քանի որ նա ուղղորդված կերպով շահարկել է նրանց ազգանունը:

 

 

 

 

На данном изображении может находиться: 1 человек, улыбается