Ինչպես արդեն տեղեկացրել էինք,ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն աշխատանքից ազատվել է: Այդ առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էկատարել. .
«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝
կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:
Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով:
Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:
Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:
Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ:
Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»: