10:19
«Այսօր ֆուտբոլի պատմության ողբերգական օրերից մեկն է»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ֆուտբոլի պատմության ողբերգական օրերից մեկն է. 1958 թվականի այս օրը «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները տուն էին վերադառնում Չեմպիոնների գավաթի՝ «Ցրվենա Զվեզդա»-ի դեմ հանդիպումից և Գերմանիայի Մյունխեն քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալու երրորդ փորձից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Արդյունքում տեղում զոհվում է 21 հոգի, ևս երկուսը մահանում են հետագա օրերի ընթացքում։ Ողջ մնացածներ թվում էր անգլիական ֆուտբոլի ապագա լեգենդ Բոբի Չարլթոնը»։



ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք նաև
Լրահոս