Այո՛, մեր երկրին փոփոխություններ են պետք օդ ու ջրի պես, բայց հավատացած եղեք՝ այդ փոփոխությունները ոչ թե օրհներգի տեսքով են պետք, այլ ներդրումային ծրագրերի, այդ փոփոխությունները ոչ թե խցանումները խաչմերուկներում վերացնելու համար «վաֆլիներ» գծելով են պետք, այլ կամուրջներ ու թունելներ կառուցելով են պետք: Այո՛, մեզ պետք են փոփոխություններ բանակում, բայց ոչ թե մայկա-տռուսիկի տեսքով, այլ դիրքում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, գումարով բուժկետի վարորդ, կամանդիրի վարորդ, հացի ավտոյի վարորդ ընդունելու արատավոր պրակտիկայի վերացմամբ... Այսօր առավել, քան երբևէ ունենք հնարավորություն Երևան-Սևան մայրուղին ամբողջությամբ գիշերային լուսավորությամբ ապահովելու, դրա մասին մտածենք...
Մի խոսքով՝ անիմաստ հարցազրույցների փոխարեն լավ կլիներ՝ լուրջ առաջարկություններով հանդես գալ և գործ անել: Անկեղծ ասած՝ արդեն անժամկետ ծրագրերի մասին հայտարարություններն էլ մեզ համար անհրապույր են դառնում: Եթե որևէ ծրագրի մասին եք խոսում, ապա կոնկրետ ժամանակահատված նշեք...