Ծառուկյան-Փաշինյան փոխհարաբերությունները յուրատեսակ կայունություն և վստահություն են հաղորդում Հայաստանին

«Ժամանակ» թերթում լույս տեսած հոդվածում խոսվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների լարված լինելու մասին, ինչը լայն զարմանք է առաջացնում: Ծառուկյան-Փաշինյան ջերմ համագործակցությունը որը ամրագրված է նաև փաստաթզթով` հուշագրի տեսքով ոչ միայն ուժի մեջ է, այլ նոր լիցք է ստանում : Դրա վառ վկայությունն է բազմաթիվ ներդրումային ծրագրերը, որոնք իրականցվում են տնտեսական հեղափոխպության ճանապարհին: «Ժամանակ» թերթում զետեղված հոդվածը ապատեղեկատվության տարածման մի պարզունակ փորձ է, որի նպատակն է հակասություններ հրահրել քաղաքական դաշտում, և հնրավորություններ ստեղծել ոմանց համար :

 

 

Հոդվածի հիմքում չկա ոչ մի արժանահավատ փաստ, որից հնարավոր է նման եզրակցության հանգել և թերթում հրապարակել : Հայաստանի քաղաքական կյանքի կայունության ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից է Ծառուկյան-Փաշինյան փոխհարաբերությունները, ինչը յուրատեսակ կայունություն և վստահություն են հաղորդում Հայաստանին, թե ներքաղաքական, թե արտաքին հարաբերություններում: Ցավոք սրտի հայկական մեդիա դաշտը լեցուն է ապատեղեկատվություն տարածող կեղծ թերթերով և լրատվականներով, որոնք ամեն կերպ փորձում են մութ սենյակում սև կատու փնտրել: Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական, առանցքային երկու դերակատարների հարբերությունները ունեն պետական մասշտաբի նշանակություն և «Ժամանակ» թերթի հերյուրանքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ: