«Քարսիթների» և ընտանի կենդանիների համար պետտուրքի մասին
Ավտոմեքենաների մեջ «քարսիթների» պարտադիր դարձնելը խիստ կարևոր և լավ նախաձեռնություն է ու սրանից պետք չի բողոքել: Քաղաքակիրթ աշխարհում էս պրակտիկան արդեն տասնամյակների պատմություն ունի ու խիստ ողջունելի ա, որ նման նախաձեռնություն կա արդեն Հայաստանում:
Ընտանի կենդանիների համար սահմանվող պետտուրքը ևս ընդունելի է, բայց միայն մի պարագայում, երբ մեր տված գումարներին համապատասխան կոնկրետ հետևանքներ տեսանելի կլինեն, որոնք ուղղակիորեն կապ կունենան կենդանիների հետ: Գաղտնիք չի, որ ես շուն ունեմ ու ինձ ճանաչող մարդկանց 99 տոկոսը գիտի, թե ես ոնց եմ իմ կենդանուն (իրականում իմ առաջին երեխուն ) պահում ու նաև շատերը ականատես են եղել, թե դրսում Լորդի թողած կեղտերը ոնց եմ հետևից մաքրում: Բայց Երևանում ամենավատ բանն էդ կենդանիների համար նախատեսված տարածքներն են, որոնց բացակայությունը շատ նորմալ կենդանի պահողներին լուրջ նեղություն ա տալիս: Բացի դա մեր քաղաքի թիվ 1 խնդիրը թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքն է, որն ուղղակիորեն ամեն քայլափոխի դաժանության ու անմարդկայնության ցուցադրություն է դարձել: Այ, երբ քաղաքապետարանը կկառուցի կենդանիների համար նախատեսված համապատաղխան վայրեր, իր խնամքի տակ կվերցնի թափառող կենդանիներին, այդ ժամանակ 5-ի փոխարեն 10 հազար դրամ էլ եմ պատրաստ տալ: Իսկ մինչ այդ անգամ 1 լումա տալու պատրաստակամություն չունեմ: Հուսով եմ քաղաքապետարանն այս խնդրին խոհեմությամբ կմոտենա ու օրենքը կկարգավորի այնպես, որ բոլոր կենդանասերները մեծ հաճույքով կմուծեն այդ 5000 դրամները