Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր մեր զինվորը պատվով ավարտեց իր ծառայությունը հայրենիքին և վերադարձավ տուն։ Երկու տարի առաջ, այս օրը, սերժանտ Սամվել Զաքարյանը մեզ խոստացավ արժանապատվորեն ծառայել ու բարձր պահել Հայ Զինվորի պատիվը։ Իր ծառայակից ընկերների հետ նա իր ողջ ծառայությունն անցկացրել է Արցախյան առաջնագծում՝ աչալրջորեն պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը։ Առանձնապես հպարտ եմ, որ իր ծառայության ընթացքում որևէ մեկը չի իմացել, որ իր հորեղբայրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր։ Բարի վերադարձ այս օրերին զորացրվող և հայրենի օջախներ վերադարձող մեր զավակներին, մեր քաջ տղաներին։ Կեցցե՛ք։