Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․
«Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտվել 3-4 հզ․ մարդ, որոնք հիմնականում զբաղված են «ճամպրուկային» առևտրով։
Ամոթալի է, բայց փաստ, որ անցակետի շենքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու, բառիս բուն իմաստով, առաջին իսկ նեղլիկ դուռը փչացած է։
Այս առումով՝ երկնքում հնչած անսպասելի ամպրոպի ձայնի էր նման սահմանապահ ծառայության աշխատակցի դիտարկումը՝ «Պրն․ Ոսկանյան, շատ ճիշտ եք խոսում դեպի Իրան ճանապարհի արդիականացման մասին, բայց այստեղ մի դուռ նորոգելն է խնդիր, ստիպված նստարանն ենք հենում, որ չբացվի»։