Գուրգեն սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոտայքի մարզպետը կոմպետենտ չէ և չի տիրապետում պաշտոնական լիազորություններին
Քիչ չեն դեպքերն անգամ նոր Հայաստանում, երբ պաշտոնյան իր էությամբ ոչ միայն չի համապատասխանում իր դիրքին, այլև բոլորովին չի տիրապետում իր բուն գործառույթներին և լիազորությունների շրջանակին: Ասվածի մեջ ամբողջությամբ տեղավորվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում անվան շուրջ ծավալված բազմաթիվ սկանդալային պատմությունները շարունակվում են, ինչի կապակցությամբ էլ մարզպետը ցայտոտնի մեջ է հայտնվել և չգիտի ինչպես դրսևորել իրեն, որպեսզի ինքնահաստատվի: Սխալը սխալի հետևից կրկնելով չի գիտակցում մի պարզ իրողություն, որ դա ուղիղ ճանապարհ է դեպի պաշտոնանկություն: Այդ սխալների արդյունքում այսօր մարզում դժգոհությունների ալիք է հասունացել, ինչը հանգել է ընդհուպ մինչև մարզպետի հրաժարականի պահանջին: Չարենցավանի դպրոցի տնօրենի ընտրությունից սկսած, Նորգեղի համայնքի գյուղապետի ընտրությամբ ավարտված, բնակիչները դժգոհում են մարզպետի խտրական մոտեցումից և չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ մարզպետը, սպառնալիքի տակ փորձում է ազատվել նախկին պաշտոնյաներից, դրանց փոխարեն փորձելով նշանակել յուրայիններին՝ ծանոթ-բարեկամներին:
Մարզպետի անգրագիտությունն ու ոչ կոմպետենտ լինելու հանգամանքը օրեր առաջ վերստին անգամ հաստատվեց, երբ նա, լրատվականներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, ասել էր, թե Ծաղկաձորի ճոպանուղին պետք է մասնավորից վերցվի ու պետականացվի: Նախ ի գիտություն մարզպետի պետք է նշենք, որ նման անհոդաբաշխ ու անտրամաբանական հայտարարություն անելուց առաջ, նախ սեփական բիզնեսի մասին թող մտածի: Երկրորդ, մարզպետը կարծես թե իր լիազորություններն ու կարգավիճակը, շփոթում է «բեսեդկաներում» բամբասող կանանց կարգավիճակի հետ, երբ առանց հիմքերի, զուտ քմահաճույքից ելնելով, արվում է հայտարարություն, որը զուրկ է տրամաբանությունից և իրավական առումով բացարձակ անգրագիտություն է ենթադրում: Երրորդ, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա Հանրապետության տարածքում գործող բոլոր շահութաբեր և կայացած բիզնեսները պետք է վերցվեն մասնավորից ու հանձնվեն պետությանը, ուղղակի այստեղ մի բաց կա, թե ինչ հիմքով, ինչ իրավական մեխանիզմով դա պետք է արվի, անհասկանալի է, իսկ եթե մարզպետը բռնապետություն կամ սեփական խանություն է պատկերացնում Հայաստանը, որտեղ ով, երբ, ինչ ուզենա անի, ապա չարաչար սխալվում է, դա իրականությունից այն քան հեռու է, որքան Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի կոչումից:
Լավ դեռ ինչքան պետք է հանդուրժվի այս ամբիցիոզ մարդու ոտնձգություններն ու անպատասխանատու հայտարարությունները, որքան են դեռ նրան ներվելու իր իսկ ձեռամբ արված կոպիտ սխալները: Հասկանում եք, Ծաղկաձորի ճոպանուղու բնականոն աշխատանքներն ու առհասարակ դրա սպասարկումը բարձր մակարդակի հասցնելու համար, մեծ ներդրումներ են արվել, տարիներով տքնաջան աշխատանքներ են իրականացվել, որպեսզի ժամանակը գա նաև շահույթ ստացվի այդտեղից, ինչ է նշանակում, դա շահութաբեր բիզնես է, այն պետք է պետականացվի: Պատկերացնում եք չէ աբսուրդի մասշտաբները, Ռոմանոսի մոտ մոլագարություն է նկատվում արդեն, երբ առանց մտածելու, առանց հիմքերի՝ նախանձի, ամբիցիաների ու թերարժեքության բարդույթի պատճառով, գործողություններ է իրականացնում, որը հակասում է բանականությանը, էլ չասենք, որ իր մեջ պարունակում է ռեպրոսիվ տարրեր: Խորհորդ ենք տալիս սթափվել և կայացած բիզնեսը պետական մակարդակով խլելու գաղափարը գլխից հանել, դա ոչ մի կերպ ընդունելի չի, դպրոցական աշակերտին հատուկ վարքագիծը սազական չէ մարզպետին, դա լուրջ և չափազանց պատասխանատու պաշտոն է, որին ցավոք Ռոմանոսը մատների արանքով է նայում և փորձում է այդ պաշտոնից բխողո լիազորությունները ծառայեցնել սեփական ու իր շրջապատի շահերի համար: Սթափվեք քանի դեռ շատ ուշ չի, եթե չեք կարողանում ղեկավարել մարզը, լավ կանեք հեռանաք, հակառակ պարագայում խայտառակ կերպով դա հանրությունը կանի:
Ի դեպ, Ռոմանոսի կերպարի մասին ամբողջական պատկեր ձևավորելու համար, ուզում եմ հիշեցնել, որ օրերս մամուլում մի տեղեկատվություն էր տարածվել, որ հարազատ մայրն անգամ չէր գնացել ընտրությայն և չէր քվեարկել որդու օգտին, հետևությունները կարծում եմ ակնհայտ են:
Հ.Գ. Իմիջայլոց ցանկանում եմ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյքերի գվարդիային տեղեկացնել, որ ճոպանուղու թեման չէ նման հրապարակումների պատճառը, այլ Կոտայքի մարզում հասունացած հանրային դժգոհության ալիքն ու հավելենք, որ այդ ինֆորմացիան՝ մոր սեփական որդուն չսատարելու, շատ ավելի վաղ էր հրապարակվել, քան Ծախկաձորի ճոպանուղու թեման, այնքան անգրագետ եք, որ անգամ դա չեք հասկացել և մեղադրել եք մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ»: