Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանի կառավարման առաջին վեց ամիսների ընթացքում բանկերի վարկային պորտֆելներում ժամկետանց վարկերն ավելացել են մոտ 30%-ով: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Ընդ որում, սա չի ներառում հայաստանցիների անբռնազբոս ամանորյա ծախսերը: Նենց որ աշխատավարձերի աճի մասին երազող ՀՀ հպարտ քաղաքացիները մոտ ապագայում սկսելու են երազել գոնե եղած աշխատավարձը քարտերից ստանալու մասին:
Հունվարի 4-ն ա, արթնացե՛ք արդեն: Սա նոր Հայաստանի նոր տարին է... որտեղ միայն հայկական արտադրանք կրող ժողովրդի վարչապետը գնում է ջազ լսելու ու հագնում Zegna-ից գնված $600-ոց սվիտեր, վրեն գցում ա $300-ոց շարֆ, իսկ առաջին տիկնոջ Շանելի կոստյումների գները որ իմանաք, տակներդ կանեք: Աչքիս վարչապետն ինքն իրեն մի տարվա աշխատավարձ է ավանսով տվել։ Թեպետ դա էլ չէր հերիքի... եսիմ, երևի Ալեքսանյանի լեգիտիմիզացիան բավական շահավետ բիզնես է:
Ընդ որում, պետք է նշեմ, որ Ալեքսանյանին լեգիտիմացնելուն ես դեմ չեմ: Իր նման մարդիկ են Հայաստանի ապագան, չլինեն Ալեքսանյաններ, չի լինի ապագա: Բայց նույն ապագայի համար անհրաժեշտ է բացառել Փաշինյաններին, որոնք մուտիտից բացի ուրիշ բանի պիտանի չեն: Նենց որ նրան արտոնություններ տալն էլ է ճիշտ որոշում, շաքարին բանան ավելացնելն էլ է ճիշտ որոշում, հարկերից ազատելն էլ է ճիշտ, տեղական մթերքն առանց ԱԱՀ-ի վաճառելն էլ պիտի որոշվի ու նախկին ապուշ որոշումը հետողորմյա արվի! Այ իր փողով փարիզում տասնյակ հազարավոր դոլարների շորեղեն գնելը չտեսություն է»: