ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուզում եմ շնորհակալ լինել ևս մեկ տարի միասին ապրելու համար։ Ձեր ուշադրության, վերաբերմունքի, քննադատության և համերաշխության համար։
Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության, բայց մեծ հավատով հայ մարդու և Հայաստանի հանդեպ։
Թող ամեն մի օր հանգչի սիրելով, իսկ բացվի` սիրելու համար։
Խաղաղության և երջանկության տարի մեզ բոլորիս»։