Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի բան ասեմ, հատկապես թուրքական լոլիկներ չշպրտեք վրաս․ գիտե՞ք, ինչո՞ւ է Ամերիկան գերտերություն, իսկ մենք՝ ոչ։
Որովհետև պաշտոնական Թեհրանի հետ քարոզչական պատերազմում Վաշինգտոնն օգտագործում է ցանկացած գործիքակազմ՝ ասենք, ԱՄն պետքարտուղարը շնորհավորում է Իրանի ժողովրդին ձմեռային արևադարձի իրանական տոնի կապակցությամբ և գիտենալով, որ իրանցիները բանաստեղծության մեծագույն սիրահար են, դեռ մի շատ խորը քարոզչական բովանդակությամբ երկտող էլ՝ պարսից դասական պոեզիայից մեջբերում։
Հա՛, ինչ էի ասում՝ ուրեմն․ որպես իրանական ժողովուրդներ ձմեռային արևադարձի տոնը մեր հակառակորդ Ադրբեջանում հատկապես նշում են թալիշները և կովկասյան պարսիկները (թաթեր)՝ անվանելով այն «չըլլա շավ» և «չիլլա», համապատասխանաբար։
Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի հզոր քարոզչական հարված կստանար Բաքվի բռնապետական վարչակարգը, եթե Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով շնորհավորանք հնչեր այդ կապակցությամբ։
Ասեմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, Նովրուզն առջևում է՝ մարտի 21-ին»: