Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
«Առաջարկում եմ քանդել դատարանները, փոխարենը կառուցել կոլիզեյներ և թող ժողովուրդը բութ մատի շարժումով իրականացնի արդարադատություն...
Մենք հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի մի մասը փողոցներ փակելով ցանկանում է ազդել դատարանների որոշումների վրա, ինչը չափազանց վտանգավոր ընկալում է և անկախ այն բանից՝ ով է այս պահին Հայաստանի քաղաքական իշխանությունը, պարտավոր է կամ բացատրել սեփական ժողովրդին, որ չի կարելի միջամտել դատական իշխանության որոշումներին կամ ճնշել փողոցներ փակելով արդարադատությանը միջամտելու ժողովրդի ցանկության, կամ էլ հեռանալ քաղաքականությունից, քանզի աչք փակելով ժողովրդի մի մասի սխալ պատկերացումների ու գործողությունների վրա, Նիկոլն ուղակի կողքից հետևում է, թե ինչպես է մեր ժողովրդի մի մասը գիտակցված կամ՝ ոչ, ուղղորդված կամ՝ ոչ լրջագույն հարվածներ հասցնում մեր պետականության հիմքերին:
Ստացվում է՝ կարելի է PR գործիքներով սեփական քաղաքական հակառակորդներին վարկաբեկել, հեղինակազրկել հանրության մի հատվածի աչքերում, ստեղծել հանրային կարծիք և առանց իրավական հիմքեր ունենալու՝ հասարակական կարծիքի ճնշման տակ ստիպել դատարաններին դատապարտելու տվյալ անձին և նման իրավիճակը Հայաստանը կդարձնի իզգոյ պետություն՝ գործարար շրջանակների, առողջ դատողությամբ օժտված մարդկանց շրջանում իր բոլոր բացասական հետևանքներով:
Մյուս կողմից էլ, երբ պարզ քաղաքացին տեսնում է, թե ինչպես է իր երկրի վարչապետը հարթակից մուննաթ գալիս դատավորների վրա՝ կոչ անելով նրանց խելքները գլուխները հավաքել, լսում հեռախոսազրույցներ և ինքն իր համար պարզում , որ դատավորը վճիռ կայացնելուց առաջ երկրի քաղաքական իշխանությունների հետ ճշտվում է ինքն էլ իր տարբերակն է մտածում՝ դատարանի որոշումների վրա ազդելու:
Մեր պեությունն օր-օրի թուլանում է, իսկ ժողովրդի մի մասն ավելի բարեկեցիկ և արդար կյանք ունենալու համար իր սխալ պատկերացումներով պայքարելով նվազեցնում է՝ իր իսկ բարեկեցության և սեփական պետության արդարության տեսլականը...»: