Գիտեմ Երևանի մաքրությունից, ավելի ճիշտ աղտոտվածությունից բողոքելն էլ «մոդա չի», հիմա արդեն բողոքողներին սպասում են «ba Taroni vaxt inci ceik boxokum», «узумек ми орум Москва дарна» և նման կարգի մեկնաբանություններ, բայց Երևանի մաքրության համար դեռ «Սանիթեք» ընկերությունն է պատասխանատու։ Ու ոչ միայն աղբահանության պատշաճ կատարման, այլ նաև փողոցների, մայթերի և բակերի սանիտարական մաքրման և ձյան հեռացման աշխատանքների։ Իսկ Երևանի քաղաքապետարանն այդ ծառայության վերահսկողություն իրականացնողն է։ Իսկ Երևանի փողոցները, մայթերն ու բակերն ամիսներով չեն մաքրվել։ Դա տեսնելու համար պարտադիր չէ ձեռքի տակ մանրադիտակ ունենալ։ Ու խոսքս միայն ծայրամասերի մասին չի։
Հ․Գ․ հատուկ նրանց համար, ովքեր «հայտնվելու են» գրառմանս տակ ու հարցնեն թե Տարոնի ժամանակ «ինչի չէի բողոքում», հին գրառումներիցս մի քանի տասնյակ սքրին արել, պահել եմ։))