Հայկ Մարությանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր հրաժարվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկայից և անտուն կենդանիների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդ:
Այս խոստման իրականացման մեկնարկը տրված է! Քաղաքապետը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը:
Նարե Արամյանի ջանքերով Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր:
Իմ հերթին պատրաստել եմ ՀՀ Քրեական և ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որոնցով առաջարկելու եմ խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը: Հուսամ՝ նոր խորհրդարանը կաջակցի մեզ այս հարցում: