ՀՀԿ համապետական ցուցակի 9-րդ համար, քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարել է, որ այսպես կոչված հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը...Ցավում եմ, որ, Արցախյան պատերազմի հերոսներից մեկը լինելով, Սասունն այնքան է տարված իշխանամոլությամբ, որ իրեն թույլ է տալիս նման անհեթեթ մտքեր հայտնել, որ փողոց փակողների աշխատանքն ավելի է կարևորում, քան սեփական կյանքով հայրենիք պահած, եռաբլուրում պառկած իր հերոս ընկերների անձնազոհությունը ...
Ցավում եմ, որ Արցախյան պատերազմում հերոսացած Սասունը այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ իր և իր ընկերների Արցախյան պայքարը հերոսություն է, որի համար մենք իրեն շարունակում ենք հարգել , իսկ փողոցներ փակելով ու շանտաժով, զոռբայությամբ ու սահմանադրությունը բռնաբարելով իշխանությունը զավթելը դավաճանություն է սեփական պետության նկատմամբ, որ մենք երբեք չենք ներելու...
Ժամանակին խորհուրդ եմ տվել մեր մյուս կռված տղերքին հեռանալ քաղաքականությունից և մեր ժողովրդի հուշերում մնալ որպես պատերազմի հերոսներ, և նույն խորհուրդն էլ այսօր տալիս եմ Սասունին, հուշելով նրան, որ իրականում բարի խորհուրդ եմ տալիս, և եթե ժամանակին գեներալ Մանվելը լսեր իմ այս խորհուրդը... շատ կցանկանայի, որ ի տարբերություն Մանվելի՝ հիմա Սասունը լսեր իմ այս խորհուրդը:
Քաղաքականությունը ձեր տեղը չէ, տղե՛րք, դուք հանուն իշխանության ու փողի մսխում եք ձեր հերոսական անցյալը, որն ինձ իսկապես ցավեցնում է...»: