«Ավտորիտար Ֆրանսիայի բռնապետ նախագահ Էմանուել Մակրոնը դաժանաբար ցրում է Փարիզի փողոցներում բողոքող խաղաղ ցուցարարներին»....
Իսկ հիմա՝ ըստ էության. Ֆրանսիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքում են ընդդեմ նախագահ Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության: Ֆրանսիայի ողջ տարածքում ներկայումս տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, իսկ վերջին օրերին այդ ակցիաները տեղափոխվել են մայրաքաղաք Փարիզ, որտեղ էլ իշխանությունները բիրտ ուժ են կիրառել ու դեռ շարունակում են կիրառել: Ու հավատացեք, ոչ մեկի մտքով չի անցնում ասել, որ Ֆրանսիան ավտորիտար պետություն է, որ «Ֆրանսիայի ոստիկանությունը բռնապետի իշխանությունը պահելու համար ուժ է կիրառում», որ Մակրոնը հանցագործ է: Նաև վստահ եմ, որ անգամ եթե Ֆրանսիայում Իոաննիսյանի, Սաքունցի և Արմեն Գրիգորյանի նման մարդիկ էլ լինեն, ովքեր պատրաստ լինեին ասել վերոգրյալը, ոչ ոք նմանատիպ բաներ ասելու համար չի ֆինանսավորի, քանի որ գլխներին կուտեին ԵՄ-ի կողմից: Հայաստանում հիշում եք, չէ՞, ինչպես էր: Իսկ էդ գիտե՞ք՝ ինչից էր։ Էդ նրանից էր, որ նախկին իշխանություններն տենց էլ չհասկացան, որ պետականությունը խաղալիք չէ, էդ նրանից էր, որ տեռորիստներին համապատասխան վերաբերմունքի չարժանացրին, էդ նրանից էր, որ մեզանից շատերն էլ վախեցան բարձր ասել շատ ճշմարտություններ:
ՀԳ. Գրառման գլխագրի տակ հանգիստ կարելի է գրել Սաքունցի, Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Դանիել Իոաննիսյանի ու էլի նախկին քաղհասարակության, իսկ ներկայումս՝ իշխանության պրոպագանդայի ֆորմալ և փաստացի ջատագովներից յուրաքանչյուրի անունը: Բայց հավատացեք՝ Ֆրանսիայում նմանատիպ մարդիկ չկան ու ոչ թե չկան նրա համար, որ Մակրոնին ու իշխանություններին բոլորը սիրում են, այլ չկան նրա համար, որովհետև իրեն հարգող ոչ մի մասնագետ կամ գործիչ իրեն նման դիլետանտություն թույլ չի տա և կառավարման վարչակարգին գնահատական տալուց առաջ մի քիչ կմտածի քթին ուտելու հեռանկարի մասին: Հայաստանում էդ գործով մենակ մենք էինք զբաղվում, իսկ մնացածը լատենտ կեցվածքով ընդունում էին էդ աբսուրդ գնահատականները: