Վտանգված ա այն երկրի ապագան, որի երիտասարդների ճնշող մեծամասնությունը քաղաքականացված ա:


(Դեմքիս չթռնեք, դա ես չեմ ասել, մի շատ խելացի, օտարազգի քաղաքական գործիչ ա ասել):
...Թաղապետի տղեն իմ կուրսից ա, ավագանու ախպերը իմ խնամու աներձագն ա, պատգամավորի թեկնածուն քավորիս քենու բաջանաղն ա, ոստիկանապետի շոֆեռը դասարանցուս կեսրարի ախպերն ա …
Բլահ, բլահ, բլահ…


Իսկ ես ԱՄՆ-ի ամենամեծ նահանգի փոխնահանգապետի ու ոստիկանապետի անունները չգիտեմ: Ես դաժը ԱՄՆ ոչ մի նախարարի անուն չգիտեմ, ու դա ոտերիս չի... Չնայած տառաճանաչ եմ ու մակդոնալդսում կատլետ չեմ տապակում…
Դուք թեկնածուների ցուցակներում ծանոթ, բարեկամ, հարևան փնտրեք, ես գնամ քնելու: