Հենց նոր ԱԺ-ում մերժվեց Հայ Առաքելական Եկեղեցուն ու Կաթողիկոսին հատուկ պաշտպանության տակ առնելու օրինագիծը: Մերժվեց ՔՊ-ի ու ԲՀԿ-ի շնորհիվ: Օրինագծի իմաստը կայանում էր նրանում, որ վերոնշյալ հաստատության և անձանց անվտանգությունը չպիտի լինի քաղաքական հայեցողության հարց: Պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ վարչապետի հայեցողությանը պիտի թողնվի Կյանքի Խոսքի, եհովականների և այլոց անվտանգությունը, բայց ոչ Հայ Առաքելական Եկեղեցու: Հարց է առաջանում Նիկոլի ինչի՞ն ա պետք թիկնապահ, եթե Կաթողիկոսին պետք չէ... Հիշեք էս քվեարկությունը, այն պատմության դասագրքերում է լինելու: Եթե իհարկե ունենանք էդ դասագրքերը:

Ես կրկնում եմ՝ մեր եկեղեցին կրոնական կառույց չէ, այն մեր պետության ողնաշարն է և այդ ողնաշարը հենց հիմա միտումնավոր կոտրում են...