Ադրբեջանում մեծ իրարանցում է...Նախօրեին հանացանցում տարածված լուրերն այն մասին,որ երկու ազերի բարձրապաշտոնյաներ հարբած վիճակում սկանդալ են սարքել Մադրիդի հյուրանոցներից մեկում, համապատասխանում է իրականությանը...
Պարզվել են նաև այդ պաշտոնյաների ինքնությունը,որոնցից մեկն արդեն հեռացվել է պաշտոնից...Այսպես,հարբած վիճակում սկանդալ հրահրողներից մեկը Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովն է,որին ապշերոնյան սուլթանն արդեն ազատել է աշխատանքից,իսկ մյուսը՝ Ալիևի հարազատ "Յենի Ազերբայջան" կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ,Միլլի Մեջլիսի պատգամավոր և Բաքվում Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակ համարվող Սիյավուշ Նովրուզովն է...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով այս երկու հարբեցողները Մադրիդ են մեկնել ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար...