Պատկերավոր ասած՝ սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանի ճակատագիրը հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքում:
Բանն այն է, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսական ներկայացուցչությունում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության դեպքի հետաքննության նոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար և միտումնավոր շրջանառման միջոցով Անկարան ճնշման նոր լծակներ է ձեռք բերում Էր-Ռիադի նկատմամբ. սկզբունքային է՝ առավել կարևոր մանրամասներն առաջինը հրապարակվում են հենց Էրդողանի շուրթերից:
Իսկ նշված լծակների կարևորությունը կարելի է գնահատել այն իրողությամբ, որ դեպքի հետաքննության ընթացքը(ձայնագրություններ, վկայություններ), կարծես, անշեղորեն տանում է դեպի սուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը...