Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրառում է  կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ:

 

Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ, շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, համաձայն որի, միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Երջանիկ և ապահով մանկությունը մեր գլխավոր առաքելությունն է»: