Շատ հիվանդագին ինքնասիրություն ունեցող ժողովուրդ դուրս եկանք։ Մեզ այնքան են կոպտել ու վիրավորել օտարները որ հարազատի արած տեղին դիտողությունն էլ ենք շատ հիվանդագին ընդունում։
Նիկոլն ասեց որ ժողովուրդ աշխատել է պետք, նպաստով ապրելը անպատվաբեր է ու ձեռնտու բան չէ համ պետության համար համ էլ ձեզ համար։


Հիմա սուգ ու շիվանը կապել են ինտերնետով մեկ թե մեզ Նկոլը անբան է համարում։
Ժողովուրդ ջան անբան չի համարում այլ ասում է որ աշխատելով վաստակելը՝ անկախ այդ աշխատանքի բնույթից, միշ առավել է քան նպասստի հույսին մնալը։
Թվեր բերեց Նիկոլը։ Երևի չեք էլ հիշում որ նմանատիպ թվեր բերեց նաև Պուտինը ու կենսաթաշակային տարիքը բարձրացրեց որովհետև նրա երկիրը նմանապես այլ ելք չուներ։ Նույնը մեր մոտ է։ Մեկ աշխատողին երեք ուտող է ընկնում։ Այդ աշխատողը ինչքան պիտի ստեղծի որ համ իրեն համ էլ այդ երեք հոգուն արժանապատիվ ապրուստով ապահովի։
Պարապ նստել թախտին ու սպասել բախտին արժանապատիվ պահվածք չէ։ Փորձեք մի բան անել, մի շյուղ վաստակել, սկզբում գուցե քիչ, հետո կվարժվեք ու կշատացնեք։ Նպաստը իրոք անպատվաբեր բան է ոտ ու ձեռքի տեր, խելքը գլխին մարդու համար։


Որ պետությունը պիտի անի ամեն ինչ աշխատատեղեր ստեղծելու համար դա հասկանալի է նույնիսկ մանուկներին։ Սակայն մարդը ինքը ևս պիտի քայլեր անի այդ ուղղությամբ։ Թե չէ մենակ պետության նախաձեռնությունը վիճակը չի փրկի։
Նախաձեռնող պիտի լինի յուրաքանչյուր աշխատունակ անձը առանձին վերցրած։