Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին լրագրող Հռիփսիմե Առաքելյանը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Այս առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ ջան, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հավատում եմ, որ անպայման կաջակցեք ինձ»: